-1
Եղանակը Երևանում
Հայ

Դրանք ավելին են, քան դիվերսիոն գործողություններ. Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կողմից գիշերային դիվերսիայի մասին (ՎԻԴԵՈ)

16:54
16 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Շատ դեպքերում մարտական գործողություններն ընթացել են խառը մարտավարությամբ, այսինքն զուգահեռ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական  գործողություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանցից երկուսը ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են քան դիվերսիոն գործողությունը: Դա, դասական մարտավարությամբ, հարձակում է: 100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է: Եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, սպառազինությունն ու պատրաստությունն էլ շատ ավելի մեծ է: Վստահ եմ նաև, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, ինչը նշանակում է, որ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են, քան դասական մարտավարական դասագրքերում»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից, և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:33
18 Փետրվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար
21:23
18 Փետրվարի 2021
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ–ն մանրամասնում է
21:14
18 Փետրվարի 2021
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
19:28
18 Փետրվարի 2021
Ի՞նչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված. ԱԳՆ–ն պարզաբանում է
Ի՞նչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված. ԱԳՆ–ն պարզաբանում է
18:44
18 Փետրվարի 2021
Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցվի
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի
16:18
18 Փետրվարի 2021
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
13:45
18 Փետրվարի 2021
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:18
18 Փետրվարի 2021
ՄԻՊ. Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են (ՖՈՏՈ)
Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են, գյուղացիներն ահազանգում են, ՖՈՏՈ
11:26
18 Փետրվարի 2021
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
11:19
18 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է
19:50
17 Փետրվարի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
19:01
17 Փետրվարի 2021
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ