229 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 41023–ի
13.08.2020,
10:49
229 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 41023–ի

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 13, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, ընդհանուր` 41023։
Նշենք, որ օգոստոսի 12–ին գրանցվել էր 201 նոր դեպք։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 33897: Փաստացի բուժվում է 6079 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 180497: Մահացել է, ցավոք, 809 մարդ (+ 3): -0-