Դեպի Ծիծեռնակաբերդ երթի նոր ձևաչափ, փոփոխություններ՝ տնտեսական գործունեության սահմանափակումներում. ամփոփում ենք ապրիլի 22-ի լրահոսը

23.04.2020, 08:15
Դեպի Ծիծեռնակաբերդ երթի նոր ձևաչափ, փոփոխություններ՝ տնտեսական գործունեության սահմանափակումներում. ամփոփում ենք ապրիլի 22-ի լրահոսը
Դեպի Ծիծեռնակաբերդ երթի նոր ձևաչափ, փոփոխություններ՝ տնտեսական գործունեության սահմանափակումներում. ամփոփում ենք ապրիլի 22-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի առավել ուշագրավ նորությունները։

  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1473–ի: Հաստատվել է 72 նոր դեպք: Առողջացել է 633 մարդ, մահվան նոր դեպք չի արձանագրվել, մահերի թիվը 24 է:

  • Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Նախատեսվում է երթի նոր ձևաչափ:

  • ՀԾԿՀ-ն հայտնել է կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորի վերացման մասին, ուստի հանձնաժողովը բոլոր բաժանորդներին կատարել վճարումները:

  • «Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ–ը հայտնում են. կոմունալները 3–օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ծառայությունների տրամադրումը կկասեցվի:

  • Ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները:

  • Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի. հաստատվել է 8 նոր դեպք:

  • Իրականացվել է Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթը. Հայաստան է վերադարձել 203 ՀՀ քաղաքացի:

  • Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ. նա հետախուզման մեջ է: 

  • Ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը. 104 ՀՀ քաղաքացի կվերադառնա Հայաստան: 

  • Պարետի նոր որոշման համաձայն, փոփոխություններ են կատարվել տնտեսական գործունեության սահմանափակումներում: Այս որոշման համաձայն թույլատրվում են շարք տնտեսական գործունեության տեսակներ՝ յուրաքանչյուրն իր բացառություններով: -0-