Դեկտեմբերի 6-7-ը ջրային պարեկներն արգելված ժամանահակատվածում ապօրինի որսած 236 սիգ են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
09.12.2025,
13:34
Դեկտեմբերի 6-7-ը ջրային պարեկներն արգելված ժամանահակատվածում ապօրինի որսած 236 սիգ են հայտնաբերել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 6-7-ը ջրային պարեկներն արգելված ժամանահակատվածում ապօրինի որսած 236 սիգ են հայտնաբերել։
ՀՀ Ոստիկանության տեղեկացմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ:
Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին:
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիգ տեսակի ձկներ կան: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանմության Սևանի բաժին: Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիգ:
Նշված դեպքերով կատարվում է քննություն։
«Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։