Դեկտեմբերի 15-ից Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված

12.12.2025, 12:18
Երևանի քաղաքապետարանը հայտնել է դեկտեմբերի 15-ից կենտրոնում նախատեսվող երթևեկի փոփոխության մասին
Դեկտեմբերի 15-ից Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․     Դեկտեմբերի 15-ից Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացի փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: