Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
14.12.2025,
09:54
Դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար, հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն։
«Դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում` Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում, կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը` ժամը 01:00-ն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, դեկտեմբերի 14–ին Երևանի մետրոն նույնպես կաշխատի մինչև 01։00–ն

