Դավթաշենի կամրջի երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

13.11.2025, 18:00
Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները ժամականավոր փակ են լինելու
Դավթաշենի կամրջի երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները ժամականավոր փակ են լինելու։ 

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 15-16-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիները: