Դավիթ Բեկ գյուղում ադրբեջանական ԶՈւ-երի կողմից կիրառվել է հրետանային միջոց. ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը համայնքում (ՎԻԴԵՈ)
03.11.2020,
23:19
Դավիթ Բեկ գյուղում ադրբեջանական ԶՈւ-երի կողմից կիրառվել է հրետանային միջոց. ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը համայնքում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստ-Արմենիա/. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է»,- նշել է Հովհաննիսյանը:
Հշեցնենք, որ վերջին օրերին թշնամու թիրախում է հայտնվել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Նախօրեին հրթիռակոծության հետևանքով մահացել է 44-ամյա տղամարդ, երկու կին վիրավորում է ստացել: -0-

