Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, նիստը կրկին տեղափոխվեց
28.11.2018,
19:10
Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ, լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահւ փաստաբան Հայկ Ալումյանը։
Նախօրեին և այսօր Վերաքննիչը քննում է Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։
«Որոշման հիմնավորումն առայժմ չենք ուսումնասիրել, այն բավականին ծավալուն է։ Նիստը կշարունակվի վաղը ժամը 11։00–ին։ Դատարանը հիմնված չէ օրինականության վրա` սա է մեր դիրքորոշումը։ Իսկ եթե դատարանը հիմնված չէ օրինականության վրա, ապա ցանկացած որոշում, որ նա կկայացնի ապագայում, նույնիսկ բոլոր մյուս պահանջների կատարմամբ, չի կարող օրինական համարվել»,– ասաց Ալումյանը, հայտնելով, որ իրենց միջնորդության մերժումը բողոքարկման ենթակա չէ։
Փաստաբանը չբացառեց Մարդու իրավունքների եվրադատարան դիմելու հավանականությունը, եթե դատարանն այս կազմով ընդունի որոշում, որը նրանք անօրինական համարեն։
«Դժվար է օրինական որոշում սպասել դատավորից, եթե նա, հասկանալով, որ լիազորված չէ, շարունակում է վարել գործը»,– ասաց փաստաբանը։
Ալումյանը միաժամանակ նշեց, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը, հնարավոր է և չլուծվի հինգշաբթի, քանի որ փաստաբանները բազմաթիվ միջնորդություններ են պատրաստել։
«Պատրաստվում ենք դիմել միջնորդությամբ, որ դատավորը դիմի Սահմանադրական դատարան մինչև 2008 թվականը գործող ՔՕ 300–րդ հոդվածի (Պետական իշխանության բռնատիրում) սահմանադրականության սահմանման համար և, մեր կարծիքով, այդ ՔՕ–ն չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին, և հենց այս պատճառով հետագայում զգալի փոփոխություններ է կրել»,–ասաց նա։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ –0–

Загружается новость ...
"Право"