ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք, ընդհանուր՝ 152253, մահացել է 15 մարդ
18.12.2020,
11:00
Երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսպիսով` երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք: Ունենք 1223 առողջացած և 15 մահվան դեպք:
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-