ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 426 մարդ, մահացել՝ 4-ը․ ԱՆ-ն մանրամասնում է

25.08.2020, 11:11
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 426 մարդ, մահացել՝ 4-ը․ մահացածներից բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 426 մարդ, մահացել՝ 4-ը․ ԱՆ-ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:-0-