COVID-19-ից առողջացել է ևս 275 մարդ, 3–ը մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
02.09.2020,
11:42
COVID-19-ից առողջացել է ևս 275 մարդ, 3–ը մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:–0–