ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 145 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 41846–ի
18.08.2020,
10:55
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 145 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 41846–ի
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, ընդհանուր` 41846։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Загружается новость ... "Лево"
Նշենք, որ օգոստոսի 17–ին գրանցվել էր 38 նոր դեպք։
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 34982: Ընդհանուր թեստերի թիվը՝ 186661: Մահացել է, ցավոք, 832 մարդ (+ 8): -0-

