ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ընդհանուր` 41495։
Նշենք, որ օգոստոսի 14–ին գրանցվել էր 276 նոր դեպք։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 34484: Փաստացի բուժվում է 5952 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 183789: Մահացել է, ցավոք, 817 մարդ (+ 3): -0-