639.82
7.1
522.3
-9
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսով հիվանդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 553 մարդ սպասում է հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին

23:23
14 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:

Загружается новость ... "Право"
Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: «Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին և հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:00
29 Դեկտեմբերի 2020
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ հանցանք է գործել Լենա Նազարյանը,Փաշինյանի նոր արդարացումներն ու նոր քրեական գործերը. ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:04
29 Դեկտեմբերի 2020
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը
19:49
29 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին
Պետական ծառայողների աշխատավարձը չի բարձրանա 2021թ.–ին, ԱԺ–ն ընդունեց օրենքի լրացումները
19:02
29 Դեկտեմբերի 2020
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
Ծառուկյանը նշել է, թե ինչ է ասել Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ
18:53
29 Դեկտեմբերի 2020
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար (ՎԻԴԵՈ)
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար. ՎԻԴԵՈ
16:57
29 Դեկտեմբերի 2020
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
Հայաստանում վերանայվեցին էլեկտրաէներգիայի սակագները
15:39
29 Դեկտեմբերի 2020
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
ԱԺ իշխող խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
15:21
29 Դեկտեմբերի 2020
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
14:00
29 Դեկտեմբերի 2020
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
Իշխող խմբակցությունը փորձում է Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. ինքը՝ Զոհրաբյանը նիստին ներկա չէ
11:58
29 Դեկտեմբերի 2020
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզով ցուցանակի տեղադրման մասին (ՖՈՏՈ)
«Խաղաղ բնակիչներին ահաբեկելու» բացահայտ փորձ. Օմբուդսմենը՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի քարտեզը պատկերող ցուցանակի տեղադրման մասին. ՖՈՏՈ
22:57
28 Դեկտեմբերի 2020
Պետական ծառայողների աշխատավարձը 2021 թ․-ին չի բարձրանա
Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա

21:10
28 Դեկտեմբերի 2020
Քրգործ է հարուցվել ԱԺ շենքի դիմաց ձվերով միջադեպի առթիվ, 1 անձ բերման է ենթարկվել
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկուշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ