«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ (ՖՈՏՈ)

18.11.2022, 11:51
«Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն. ՖՈՏՈ
«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն։

 - рис.1

2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը միավորում է Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարատեսակ կենտրոններ կատարած այցերի միջոցով։ Այն իր բնույթով ամբողջացնում է ARARAT-ի առանցքային արժեքները և աշխատակիցներին ներկայացնում հայկական մշակութային կարևոր նվաճումները՝ համակցվելով ջերմ շփումներով և վառ հիշողություններով։ Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին։

 - рис.2

«Վերածննդի ինքնություն» խորագիրը կրող 10-րդ խորհրդանշական «Convivial Reunion» միջոցառումն իրականացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Միջոցառման շրջանակներում Կենտրոնի մասնագետների օգնությամբ կազմվեց հատուկ թանգարանային հետագիծ, որը հանգավորվում էր միջոցառման խորագրի հետ և նախատեսում այցեր «Սասունցի Դավիթ» և «Խանջյան» սրահներ։

 - рис.3

Երեկոն եզրափակեց Կոմիտասի անվան ազգային քառյակը, որը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի գլխավորությամբ ներկայացրեց Ս․Ռախմանինովի, Մոցարտի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները։

 - рис.4

«Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» նախագիծը աշխատակիցներին նոր ձևաչափով մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու միջոց է, որն ամեն անգամ ապահովում է անկրկնելի փորձառություն։ Երևանի կոնյակի գործարանի յուրաքանչյուր աշխատակից որպես Pernod Ricard միջազգային մեծ ընտանիքի անդամ Convivialite գաղափարի կրող է, ասել է թե՝ միմյանց հետ ջերմ ու անկեղծ պահերի կիսելու ջատագովը։ Այդ իմաստով «Convivial Reunion»-ը իմաստալից ժամանցի այն ձևաչափն է, որը մշակույթի և ժառանգության մեր նոր բացահայտումները վերածում է ջերմ կորպորատիվ հուշերի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելության ծրագիրը որոշակի առումով հանգավորվում էր մեր այսօրվա ներաշխարհի հետ և շատ կարևոր էր թե՛ գեղագիտական, թե՛ էմոցիոնալ առումներով․ մեր պատմության ամենադժվարին էջերին հաջորդել է Վերածնունդը, որքան էլ դժվար էր Սարդարապատը, նրանից հետո միշտ հնչում է լուսեղեն Կոմիտասը։ Սա է մեր ինքնությունը, որն այլընտրանք չունի»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։-0-

 - рис.5

 - рис.6

 - рис.7