4 անչափահաս երեխաների հայր եմ, քիչ առաջ տեղեկացա, որ հեռացվել եմ աշխատանքից․ ավտոբուսի վարորդ

03.12.2024, 17:00
Նա նաև նշեց, որ ստիպված է թողնել, գնալ արտերկրում աշխատել
4 անչափահաս երեխաների հայր եմ, քիչ առաջ տեղեկացա, որ հեռացվել եմ աշխատանքից․ ավտոբուսի վարորդ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 4 անչափահաս երեխաների հայր եմ, քիչ առաջ տեղեկացա, որ հեռացվել եմ աշխատանքից, ասաց «Ժոնգ տոնգ» ավտոբուսի վարորդներից մեկը։

«Այսօր առավոտյան ժամը վեցին եղել եմ պարկում, նկատել են, որ աշխատանքի չեմ, մտածել են, որ ես եմ կազմակերպել կամ հրահրել գործադուլը, բայց ես այստեղ կանգնած մարդկանց 30 տոկոսին էլ չեմ ճանաչում», – ասաց վարորդը։

Նա նշեց, որ «Ժոնգ տոնգ» ավտոբուս է վարում մեկ տարի:

«Ի վիճակի չեմ այլ աշխատանք անեմ, առոջությունս չի ներում, իսկ չի ներում որովհետև ես առավոտյան ժամը հինգին արթանանում եմ, մինչև հասնում եմ պարկ լինում է 6-6:30: Գնում եմ մեքենան ընդունում եմ, բարձրանում եմ, մտնում եմ գիծ, մինչև ամեն ինչը վերջանում է, լինում է 00:40: Տուն եմ հասնում 10-20 րոպե ժամանակահատվածում, լինում է ժամը մեկը: Ես պետք է քնեմ, հանգստանամ, որ պատրաստ լինեմ հաջորդ 22 ժամվա համար պայքարեմ»,- ասաց վարորդը։

Նա նաև նշեց, որ ստիպված է թողնել, գնալ արտերկրում աշխատել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են կազմակերպել:

Քաղաքապետարանից նշել են, որ բանակցությունների և կոմպրոմիսի չեն գնալու։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։