438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` մայիսի 8–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

09:30
09 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 8–ի ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանի վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այսօր մեծ ասուլիս է հրավիրել Երևանում: Ասուլիսի ընթացքում վարչապետը ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Նա, մասնավորապես, անդրադարձել է աշխատավարձերի բարձրացմանը, պետբյուջեի գերակատարմանը, կոռուպցիայի վերացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նախկին նախագահներին և երկրի գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերին։

  • Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ի։ Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը։ Հիշեցնենք, որ վերանվանման պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբր իրագործված վայրագությունների մասին:

  • Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի` դառնալով 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը։

  • Քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Քաղաքապետի խոսքով, կարևորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի։

  • Ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ, Հաղթանակի օրվա կապակցությամբ վաղը` մայիսի 9-ին, Երևանում փակ են լինելու որոշ փողոցներ: Մասնավորապես, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում