530.36
7.48
475.96
+16
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
19 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ Դրանից մեկ օր առաջ երեկոյան հայկական ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։ Սեպտեմբերի 16–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց հրաժարականի մասին գերատեսչության Facebook–յան էջում։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու միջնորդությունն ու համապատասխան հրամանը։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։ Ավելի ուշ Օսիպյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ 
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր հրաժարականի մասին տեղեկությունները։ Պատասխանելով այն հարցին, թե որքանով են արդարացված իր հրաժարականի մասին լուրերը` Տոնոյանը նշեց. «Ինչպես տեսնում եք արդարացված չեն, չէ, չկա այդպիսի բան»։ Հարցին, թե հրաժարականին վերաբերող քննարկում ունեցե՞լ է վարչապետի հետ` Տոնոյանը նշեց, որ որևիցե քննարկում չի եղել։ 
  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Քննչական կոմիտեն։ Մասնավորապես, Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել) մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 
  • Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են պետական կառավարման համակարգի ճգնաժամի խորացման մասին, ասվում է «Սասնա Ծռեր» ազգայնական կուսակցության հայտարարությունում։

«ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած»,– կարծում են «Սասնա Ծռեր»–ի անդամները։

Կուսակցությունը ողջունում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը, նշելով, որ դա, սակայն, շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարևոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու և դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:

«Սասնա Ծռեր»–ը գործող իշխանությանը հորդորում են ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլևս գործել հասունացող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ։

«Դրա համար պետք է տվյալ փուլում ցուցաբերել առավելագույն լայնախոհություն և ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները, ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»,– վստահ են կուսակցության անդամները։ 

  • Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք, հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ: -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից:
17:56
22 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
17:08
22 Հոկտեմբերի 2019
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով:
16:28
22 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
16:06
22 Հոկտեմբերի 2019
Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են
Էդմոն Մարուքյանը և  Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։
14:42
22 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու ՀՔԾ որոշումը
Բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։
12:44
22 Հոկտեմբերի 2019
Առգրավման եզրին. ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում
08:00
22 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:06
21 Հոկտեմբերի 2019
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով:
21:09
21 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը գաղտնի կրկնապատկել է նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էապես ավելացրել է նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
18:58
21 Հոկտեմբերի 2019
«Անհասկանալի հայտարարություն». Ավինյանը մեկնաբանել է Կադաստրի պետի հրաժարականը
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց Անշարժ գույքի պետկադաստրի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը։