439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունները

08:00
12 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունների իր տարբերակը։

  • ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ներկայացրել է սեյսմոլոգիական տվյալներ նախօրեին Հայաստան–Վրաստան սահմանային գոտում գրանցված հզոր երկրաշարժից հետո։ «Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն», – նշվում է հաղորդագրության մեջ: 
  • ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցի մասին։ Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, ակնկալել, որ ՌԴ նախագահը հոկտեմբերին կայցելի Երևան` դեսպանը պատասխանեց. «Պետք է»։ «Դուք ունեք ա՞յլ տեղեկատվություն։ Ես այլ տեղեկատվություն չունեմ։ Մենք ելնում ենք այն փաստից, որ այստեղ անցկացվելու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Դա, ինչպես նշել է ՀՀ փոխարտգործնախարարը երեկ, կարծես, խորհրդարանում, պետությունների ղեկավարների ընդհանուր որոշումն էր», – ասաց Կոպիրկինը։ Պատասխանելով այն հարցին` կա՞, արդյոք, արդեն նման որոշում` դեսպանը հայտարարեց, որ գոյություն ունի որոշում հոկտեմբերին Հայաստանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացման մասին։ «Որևէ այլ որոշում չի ընդունվել», – ավելացրեց Կոպիրկինը։ 


Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։ Նրա կարծիքով, այդպիսի միտում չկա։

Նա նաև պատասխանել է Ռուսաստանում փաստացի քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ հարցին։

«Ի՞նչ է նշանակում` փաստացի։ Եթե մարդը Ռուսաստանում է, դա չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել, որքան որ հասկանում եմ։ Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկություններով, խոսքն իրավական ընթացակարգի մասին է, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման մասին»,– ասել է դեսպանը։

Նա նաև ասել է, որ քաղաքական ապաստան ստանալու դիմումների այլ դեպքերի վերաբերյալ մասնավոր տեղեկություն չունի։ Կոպիրկինն ընդգծել է, որ Հյաաստանի նոր իշխանություններին Ռուսաստանից մեսիջ չկա։

Ինչպես հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Նշվում է, որ փոփոխության արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ: 

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի`Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։
«Անցյալ տարի ես այցելեցի Մեղրի, և պարզվեց, որ ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շատ արագ սեփականաշնորհել են շրջակա ամբողջ տարածքը, երբ տեղեկացել են, որ այդտեղ լինելու է ԱՏԳ։ Հարուցվել է քրեական գործ, որ սեփականաշնորհումն անօրինական ճանաչվի։ Ներկայում դատական վարույթ է իրականացվում»,– ասաց Փաշինյանը; Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։

Ինչ վերաբերում է սահմանապահ ուղեկալին, ապա այդ հարցը հայ–իրանական հանձնաժողովի քննարկման հարց է։

«Դուք գիտեք, որ Մեղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա։ Մեր հաժվարկներով, այն հնարավոր կլինի իրականացնել 2023 թվկանին։ Մինչ այդ մենք հողերը կվերադարձնենք։ Ինչ վերաբերում է շինարարության գներին, ապա այնտեղ կան նաև տարաձայնություններ։ Շինարարը կարծում է, որ ինքն ավելի շատ պիտի ստանա, իսկ նախագիծն իրականակում այլ է եղել։ Մենք կփորձենք լուծել նաև այդ հարցը»,– ասաց Փաշինյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ