ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 31–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը հայտարարեց, որ ցուցարարները հավաքվել են, որպեսզի բարձրաձայնեն աղբի, վերելակների, կանաչ տարածքների, տրանսպորտի խնդիրների մասին։
«10 ամիսն իսկապես քիչ է վերջնական արդյունքները տեսնելու համար, սակայն չեն երևում նշված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները», – ասաց Ռոստոմյանը։
Ակցիայի մասնակիցների ձեռքում դեղին քարտեր էին` որպես նախազգուշացում Մարությանին։
Ինչպես հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը, հուլիսի 30-ին ժամը 21:00-ի սահմանում ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչ է գրանցվել, որ Կապան քաղաքում նորածնի մոտ առկա է բնածին թոքաբորբ, ծանր շնչառական խանգարումով: Նորածինը կանչի շրջանակում տեղափոխվել է Նորածնային վերակենդանացման կլինիկա:
Ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը մեկնել է Կապանի հիվանդանոց։
«Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան: Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը»,- ասվում է հաղորդագրությունում:
Առավոտյան ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ փոքրիկը գտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ:
Ինչպես հայտնում է Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանը, չորեքշաբթի նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:
- Հայաստանի երկնքում գունեղ աստղաթափ է սպասվում։ Ինչպես հայտնում են Բյուրականի աստղադիտարանից, օգոստոսի 10, 11, 12-ին Բյուրականի աստղադիտարանում կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի։ Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:
Քաղաքապետարանը նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել հետևյալ երթուղիներից` միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգծից` այն Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ), ինչպես նաև հ.52 երթուղուց, որի ուղեգիծը մասնակիորեն կփոփոխվի։
«Այն 15-րդ թաղամասից (Գ.Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ.48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-