Չորեքշաբթի` հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները
31.10.2019,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
- Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը
- Քրեական գործի հետաքննության շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության համար հատուկ թույլտվություն պետք չէ: Այդ մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանը:
- Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ֆայլը հրապարակվել է ԱՊՀ անդամ պետություններից մեկից, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
- Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու նպատակով նոր ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունների մասին։