419.32
4.21
393.84
+5
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
17 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Ոստիկանության ծառայողներ Տիգրան Առաքելյանը և Ա. Հակոբյանը հոկտեմբերի 16-ին ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը): Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003  և 2001թթ.: Վերջիններս ձերբակալվել են:
  • Ryanair իռլանդական ավիաընկերություն–լոուքոսթերը հայտարարեց հայկական շուկա մուտք գործելու մասին և տեղեկացրեց, որ ուղիղ չվերթերը դեպի Եվրոպա կմեկնարկեն 2020թ.–ի հունվարից։ «Հայաստանն այսօր դառնում է 40–րդ երկիրը Ryanair–ի ցանցում, և մենք այսօր այստեղ ներկայացնում ենք Երևանից նախատեսվող երեք նոր ուղղություն. դեպի Հռոմ և Միլան չվերթերը կմեկնարկեն հունվարից, իսկ դեպի Բեռլին` 2020թ.–ի ամռանից։ Մենք նաև ներկայացնում ենք առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից դեպի Մեյնինգեն հաջորդ տարվա ամռանը», – ասաց Ryanair իռլանդական ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ’Բրայանը չորեքշաբթի Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։ Ինչ վերաբերում է գներին, ապա նրա խոսքով, դրանք ֆիքսված չեն, և այս պահին նա չի կարող տեղեկատվություն տրամադրել ավիատոմսերի արժեքի մասին, սակայն միաժամանակ նշեց, որ ընկերության ավիատոմսերի միջին գինը կազմում է 35 եվրո (մոտ 18 հազար դրամ)։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու:

Նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաև երևանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վայրում վիճաբանել է հաշվառողի հետ, որը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չորեքշաբթի մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։

«Վարչապետի հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ նա դժգոհություն է հայտնել ՊԵԿ լիազորությունների կապակցությամբ, և դա չի վերաբերում իմ անձին», – ասաց Անանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետը գո՞հ է իր աշխատանքից։

Նա նշեց, որ ՊԵԿ–ը գործում է արդյունավետ, սակայն միշտ բարելավվելու առիթ կա, և տարբեր տեսակի քննադատությունը մոտիվացնում է բարձրացնել աշխատանքի մակարդակը։

«Սակայն իմ աշխատանքի նկատմամբ պրետենզիաներ չկան», – ասաց Անանյանը։

Միաժամանակ գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ նրա ճակատագիրը կապված չէ պաշտոնի հետ, և նա «չի կառչում» դրանից։

«Եթե ապագայում ստեղծվի այնպիսի իրավիճակ և հայտնվի անձ, որն ավելի լավ և ավելի արդյունավետ կաշխատի, ապա ես, բնականաբար, կհեռանամ։ Չկան անփոխարինելի մարդիկ», – ասաց Անանյանը։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը
09:53
12 Ապրիլի 2024
Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
09:49
12 Ապրիլի 2024
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
11 Ապրիլի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում․ ՍԽԵՄԱ
16:00
11 Ապրիլի 2024
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (ՖՈՏՈ)
Պարզվեց՝ Սուրենյանի հրապարակած Արեգակի խավարման լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով. ՖՈՏՈ
12:37
11 Ապրիլի 2024
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակում Հայաստանում
11:48
11 Ապրիլի 2024
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին