ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 9–ի առավել ուշագրավ կարևոր նորությունների իր տարբերակը:
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից։ «Անհեթեթ լուրեր են», – նշել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին «Ինչ անել–2. տնտեսական հեղափոխություն` ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովի շրջանակում։ Նշենք, որ այսօր irakanum.am կայքը տեղեկացրել էր, որ վարչապետն աշխատանքից ազատել է Դավիթ Տոնոյանին։
-
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1–ի գործով որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանին։ Չարչյանի նշել է, որ չի կարող ասել, թե ինչ վիրահատություն է տեղի ունեցել, քանի որ դա անձնական հարց է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի կարող ասել, թե Քոչարյանը երբ դուրս կգրվի հիվանդանոցից։ Չարչյանը նշել է, որ Քոչարյանին վիրահատել են առավոտյան, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Հիշեցնենք, որ նախկին նախագահը նախօրեին տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ, մինչ այդ նա մի քանի անգամ հետազոտվել էր կենտրոնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց բիզնեսում կանանց դերը։
Ողջունելով հայտնի աստղի այցը Երևան` վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան Հայաստանի և հայկական մշակույթի մասսակայանացման մեջ ներդրած ավանդի համար։
«Շատ ուրախ եմ ընդունել ձեզ իմ գրասենյակում, ինչպես նաև նրա համար, որ մեր երկիր այցելելը ձեզ համար սովորական բան է։ Շատ ենք կարևորում Հայաստանի շահերն առաջ տանելու ձեր պատրաստակամությունը։ Հավատում եմ, որ դուք լուրջ ավանդ ունեց այն մեծ հետաքրքրվածության գործում, որ գոյություն ունի աշխարհում Հայաստանի նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի գործող կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի հնարավորությունների ընդլայնմանը։
Քարդաշյանն իր հերթին հայտնեց, որ WCIT 2019–ի իր ելույթով ցանկացել է ևս մեկ անգամ ընդգծել ժամանակակից աշխարհում կնոջ դերը։
«Շատ ուրախ եմ տեսնել, թե որքան մեծ է կանանց մասնակցությունը Հայաստանի կյանքում»,– ասաց նա։
Ի պատասխան դրան Փաշինյանը նշեց, որ կառավարությունն օժանդակում է երկրի տնտեսության մեջ կանանց ներգրավվածությանը, ինչպես նաև նպաստում հայ բիզնես լեդիի կերպարի ստեղծմանը։
WCIT 2019–ի ընթացքում Քարդաշյանը ցանկություն է հայտնել հայաստանյան ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել, ինչպես նաև հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում բիզնես ստեղծելու հարցով։
P.S. Հանդիպման ավարտին Փաշինյանը Քարդաշյանի հետ սելֆի է հրապարակել, գրելով` «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքն ավելի հաճախ կգա Հայաստան»։
-
System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։ Թանկյանը Երևանում է WCIT 2019 կոնգրեսի շրջանակներում։
«Հաջորդ տարվա հունիսին System of a down–ը կգա Երևան։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Համերգը կկայանա եվրոպական շրջագայության»,– ասաց Թանկյանը։
Նա ասաց, որ ներկայում ընտրվում է համերգի վայրը։
System of a Down–ի վերջին համերգը կայացել է Երևանում 2015 թվականի ապրիլի 23–ին` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ։ -0-