Չինաստան առանց վիզայի. ուժի մեջ է մտել երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը

20.01.2020, 17:15
ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից
Չինաստան առանց վիզայի. ուժի մեջ է մտել երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից, այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ գրառման երեկ (հունվարի 19-ին) ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

«Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով»,- ասվում է գրառման մեջ:-0-