Բելառուսի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

29.07.2018, 23:34
Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Վլադիմիր Մակեյի և Սերգեյ Լավրովի միջև:
Բելառուսի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Վլադիմիր Մակեյի և Սերգեյ Լավրովի միջև:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:

Загружается новость ... "Право"

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել է կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսել:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։ -0-