ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել ՓԲԸ»–ն (ապրանքանիշը` Beeline) ավագ կուրսերի ուսանողներին կներկայացնի ստաժավորման ծրագիր «Կրթություն և կարիերա Expo» 2016 տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
Ցուցահանդեսը մեկնարկել է այսօր և կտևի մինչև ապրիլի 22-ը «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում:
Ինչպես հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ստաժավորման ծրագրից բացի Beeline-ը կներկայացնի Beeline-ի ինտերնետ ծառայությունների «Տարածքային վաճառքների մենեջեր» ծրագիրը, որն ուղղված է երիտասարդներին և ուսանողներին աշխատանքով ապահովելուն:
Beeline-ն ուսանողներին կառաջարկի անցնել 9 ամիս տևողությամբ վճարվող ստաժավորում ընկերության տարբեր բաժիններում` Մոնիտորինգի կենտրոն, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինություն, Գործառնությունների վերահսկողության վարչություն, Մարքեթինգի ծառայություն, Իրավաբանական վարչություն և Հաճախորդների փորձի բարելավման նախագիծ: Ծրագրի արդյունքներով լավագույն փորձնակները կստանան հնարավորություն անցնելու հիմնական աշխատանքի Beeline-ում:
Ինչպես նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ընկերությունը յուրաքանչյուր ուսանողի առաջարկում է ստաժավորման անհատական ծրագիր և նշանակում անձնական ղեկավարի: Փորձնակները հնարավորություն կունենան մասնակցելու ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև կկատարեն հետաքրքիր գործնական առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս կիրառել գիտելիքները պրակտիկայում:
Նա նշեց, որ մեծ ընկերությունում աշխատելու փորձը երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի օրինակով անշուշտ լավ սկիզբ կլինի երիտասարդ մասնագետների հետագա կարիերայի համար և կօգնի դարձնել նրանց կյանքն ավելի լավը:
«Մեզ, որպես նորարար ընկերություն հիանալի հնարավորություն է նպատակասլաց և տաղանդավոր փորձնակներով լրացնելու մեր աշխատակիցների շարքերը: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության մի մասն է: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը և կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», - ասել է Պյատախինը:
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008 թ.: Այս ընթացքում ընկերությունում պրակտիկա է անցել 96 փորձնակ, որից 47-ը դարձել են Beeline-ի աշխատակից: Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել երկրի առաջատար բուհերի ավագ կուրսերի ուսանողները: Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի համար փորձնակների հավաքագրումն անցկացվում է ամեն տարի ապրիլից մինչև հունիս: Ուսանողներին անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը ընկերության
www.beeline.am կայքում։
«Թող քո հետքը» գլոբալ ռազմավարությունը «ՎիմպելԿոմ»-ի սոցիալական կորպորատիվ քաղաքականության առանցքային մասն է և ուղղված է նրան, որպեսզի աջակցի երիտասարդ սերնդին թվային տեխնոլոգիաների և նորարարությունների միջոցով կառուցել իրենց ապագան:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–