416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը վկայականներ է հանձնել «Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագրի մասնակիցներին

17:56
22 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը հանձնեցին վկայականներ «Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագրի մասնակիցներին, աղորդում է «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

Ընկերության համաձայն, ծրագրի շրջանակում Իջևանում բացվել է համակարգչային լսարան, որտեղ երիտասարդները ուսումնասիրում են վեբ և գրաֆիկական դիզայն: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է ծրագրի երիտասարդ մասնակիցներին և հանձնել վկայականներ։

Ընդհանուր առմամբ 14-21 տարեկան 45 երիտասարդ տղաներ ու աղջիկներ արդեն իսկ ավարտել են եռամսյա դասընթացները: Ներկայում իրականացվում է դասընթացի վերջին փուլը, որում ընդգրկված են ևս 21 երիտասարդներ:

«Beeline-ը, որպես երկրի առաջատար կապի օպերատոր, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ այս համատեղ ծրագրի շնորհիվ` Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերել նոր տեխնոլոգիական գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց ուսման մեջ ու աշխատանքում և կօգնեն կառուցել իրենց ապագան` դարձնելով կյանքն ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Պետք է նշեմ, որ ծրագրի մեկնարկին որոշակի մտավախություն կար, որ դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն չեն ունենա կիրառելու իրենց ստացած գիտելիքները շուկայի հագեցածության պատճառով, սակայն այսօր կարող ենք փաստել, որ նրանցից ոմանք արդեն սկսել են դիզայների իրենց աշխատանքային ուղին՝ թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով: Այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ ծրագիրը լուծում է իր առջև դրված խնդիրները»,- ասել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը։

«Վեբ դիզայնի և գրաֆիկական դիզայնի ուսուցում» դասընթացներն իրականացվելու են մեկ տարվա ընթացքում` չորս փուլով: Ծրագրին մասնակցում են սոցիալապես խոցելի ընտանիքներից ընտրված երիտասարդներ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման