417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը կատարելագործել է գերարագ բջջային ինտերնետի փաթեթները

13:06
17 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է հեռախոսների և սմարթֆոնների համար գերարագ բջջային ինտերնետի «Մինի», «Միդի» և «Մաքսի» գործող փաթեթների կատարելագործման մասին: 

Ինչպես տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, փաթեթներում փոփոխություններն իրականացվել են` ելնելով բաժանորդների շրջանում ինտերնետի ծավալի աճող պահանջարկից:

Փոփոխություններից հետո Beeline-ն առաջարկում է փաթեթներ՝ գնի և գերարագ ինտերնետի առաջարկվող ծավալի էլ ավելի լավ համակցությամբ: Ավելին, այժմ նշված ինտերնետ փաթեթները հասանելի են կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բոլոր բաժանորդներին համար: 

«Beeline-ը զարգացնում է իր կողմից տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները, գործարկում է ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթներ: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի պարզ և հարմար դարձնելու ուղղությամբ, և այժմ էլ ավելի մեծ թվով բաժանորդներ մեր առաջարկներում կգտնեն այն, ինչն առավելագույնս համապատասխանում է իրենց պահանջներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով` սկսած միացման պահից: Նշված ժամանակահատվածի ընթացքում բաժանորդները կարող են միանալ անսահմանափակ թվով փաթեթների:

«Մինի», «Միդի» և «Մաքսի» փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը կազմում է 50 ՄԲ, 250 ՄԲ և 500 ՄԲ, իսկ արժեքը` համապատասխանաբար 200, 600 և 800 դրամ: «Մաքսի 1», «Մաքսի 3» և « Մաքսի 10» փաթեթներին միանալու դեպքում բաժանորդները կստանան 1 ԳԲ, 3 ԳԲ և 10 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ` համապատասխանաբար 1000, 2500 և 6000 դրամի դիմաց:

Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև ինտերնետ փաթեթների միացման պայմաններին կարող եք ծանոթանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, գրելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ ($1 – 486,98 դրամ)։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ