415.57
4.67
386.18
+20
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը հաճելի անակնկալ է պատրաստել PokemonGo խաղի սիրահարների համար

16:44
03 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին և 5-ին ժ. 10:00-ից մինչև 22:00-ը Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտակայքում կակտիվացվի պոկեմոններ գրավող Lure Module-ը:

Ընկերության հաղորդագրության համաձայն, PokemonGo նոր տարածված խաղի բոլոր սիրահարները կարող են օգտվել այս հնարավորությունից և լրացնել պոկեմոնների իրենց հավաքածուն:

«Որպես կապի նորարար օպերատոր Beeline-ը հետևում է թվային տեխնոլոգիաների աշխարհում համաշխարհային միտումներին և հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում: Բոլոր նրանք, ովքեր խաղում են PokemonGo` խաղ, որը հաշված օրերի ընթացքում գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում, կարող են մոտենալ Հյուսիսային պողոտայում գտնվող մեր գրասենյակ և փորձել բռնել նոր, այդ թվում` բավականին հազվագյուտ պոկեմոնների», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բացի այդ, Beeline-ը բաժանորդներին հնարավորություն կտրամադրի բաժանորդագրվել Հայաստանում PokemonGo խաղի պաշտոնական գործարկմանը վերաբերող նորություններին` ուղարկելով GO բառն անվճար SMS-հաղորդագրության տեսքով 9090 համարին: Բաժանորդագրված բոլոր մասնակիցները Հայաստանում խաղի գործարկումից հետո Beeline-ի կողմից կստանան հատուկ մրցանակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:43
10 Հունիսի 2023
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ