Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կանցկացնեն «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը

25.08.2016, 01:28
«Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1–ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից Beeline-ի աջակցությամբ:
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կանցկացնեն «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1–ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից Beeline-ի աջակցությամբ, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։

«Հեքըթոն» մրցույթում հաղթող կճանաչվի երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով:

«Սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ»,– ասվում է հաղորդման մեջ։

Մրցույթի ընթացքում մենթորները նաև կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։ -0-