+9
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը և ՀԳՀՄ-ն ամփոփեցին «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի երրորդ փուլի արդյունքները

15:32
31 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ ամփոփեցին «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երրորդ փուլի արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։

Երրորդ փուլում ընտրված լավագույն մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես նախագծերը, որոնք մշակվել են նախորդ փուլերի ընթացքում` ՀԳՀՄ թրեյնինգների, մենթորինգի և խորհրդատվության շնորհիվ: Ծրագրի հաջորդ փուլում ոլորտի մասնագետների կողմից անհրաժեշտ խորհրդատվության միջոցով ներկայացված ծրագրերը կատարելագործելուց հետո, բիզնես նախագծերի հեղինակները ՀԳՀՄ և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:

«Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ այս ծրագիրը, որն իրականացվում է «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում, հնարավորություն ընձեռեց բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման բնագավառում: Տարբեր ոլորտներ ներկայացնող բիզնես նախագծերը, որոնք ներառվել են ծրագրի երրորդ փուլում, կօգնեն երիտասարդ ձեռներեցներին կառուցել իրենց ապագան, իսկ մենք, ՀԳՀՄ հետ համատեղ, կշարունակենք աջակցել նրանց սեփական բիզնեսը զարգացնելու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում Beeline-ին, որը ՀՀ-ում աչքի է ընկնում իր բազմաթիվ կորպորատիվ սոցիալական ծրագրերով և բիզնեսի վարման բնագավառում լավագույն փորձով: «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի շնորհիվ 350 երիտասարդներ էականորեն բարձրացրել են իրենց մրցունակությունը աշխատաշուկում, և շուտով 20 երիտասարդներ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը` բիզնես մշակույթում նոր որակ բերելով: Այս ամենի շնորհիվ զգալիորեն կխթանվի զբաղվածությունը ՀՀ-ում», - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ծրագրի առաջին փուլին մասնակցել են ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ Երևանից և մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ և հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում ընտրվել են 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին ընտրվել է լավագույն 20 մասնակից։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է