Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համերգը

23.05.2016, 14:45
Beeline-ի աջակցությամբ մայիսի 21-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը:
Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համերգը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Beeline-ի աջակցությամբ մայիսի 21-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը

Համերգը տեղի ունեցավ «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակում:

Համերգի ընթացքում հանդես եկան տարբեր երաժշտական դպրոցների սաներ ինչպես նաև միջազգային մրցույթների դափնեկիրներ:

«Արվեստի զարգացումը միշտ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք ուրախ ենք շարունակել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը նաև 2016 թ. համերգաշրջանի ընթացքում: Նման համերգները, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու նաև տաղանդավոր երիտասարդներ, կնպաստեն դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը և այս ուղղության հետագա զարգացմանը Հայաստանում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում:

Beeline-ը Հիմնադրամի մշտական գործընկերն է 2011թ–ից ի վեր։ 2014-2015թթ. ընթացքում համագործակցության շրջանակում կազմակերպվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–