Beeline-ի կազմակերպած Կորպորատիվ Digithon–ը կբացահայտի ընկերության զարգացման ամենահեռանակարային և նորարար ուղիները

30.06.2016, 17:19
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի աշխատակիցների շրջանում անցկացվում է Digithon նորարարական գաղափարների մրցույթը:
Beeline-ի կազմակերպած Կորպորատիվ Digithon–ը կբացահայտի ընկերության զարգացման ամենահեռանակարային և նորարար ուղիները

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը`Beeline) աշխատակիցների շրջանում անցկացվում է Digithon նորարարական գաղափարների մրցույթը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տևում է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված թիմերը մրցելու են, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։

«Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավվմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն՝ Beeline-ը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը։ Digithon–ը՝ թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համար », - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանն իր հերթին նշել է, որ այսօր աշխարհը փոխվում է դինամիկ կերպով։

«Որպեսզի քայլենք ժամանակին համընթաց, մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, ցուցաբերենք ոչ ստանդարտ մոտեցումներ, լինենք ստեղծագործ և ընկերանանք թվային աշխարհի հետ։ Մեր Digithon–ն աշխատում է այս բոլոր ուղղություններով. այն հնարավորություն է ընձեռում նորարար միջավայրում ստեղծել արդի, վառ և համարձակ գաղափարներ, մշակել դրանք և ստանալ արդյունք՝ նոր առաջարկի տեսքով՝ մեր այսօրվա, վաղվա և ապագայի հաճախորդի համար»,– ասել է Գալստյանը։

Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներն են ընկերության ղեկավարությունը, իսկ հաղթող թիմը կիրականցնի իր ծրագիրը Beeline–ի օգնությամբ։

Հաղթող թիմը նաև կմեկնի գործուղման և կներկայացնի իր առաջարկը մրցույթի եզրափակչում՝ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մակարդակով։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-