Beeline ADSL տեխնոլոգիայով ինտերնետի մի շարք բաժանորդների մոտ կփոխվեն ծառայությունների համար վճարման համարները
03.08.2016,
17:31
«ԱրմենՏել» ընկերությունը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների մոտ կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման անհատական համարները:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների մոտ կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման անհատական համարները:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փոփոխությունները կապված են Hi-line ծառայություների նոր պլատֆորմ տեղափոխվելու հետ:
2016 թ.-ի օգոստոսի 4-ից հետո նոր պլատֆորմ տեղափոխված Երևանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդները, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է 31, 34, 35, 36, 37, 38, 39, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 60, 65, 70, 71, 72, 73, 74 և 77 նիշերով, ինտերնետ կապի համար վճարումը պետք է պարտադիր իրականացնեն Beeline գրասենյակում, քանի որ ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, և ծառայության մատուցումը կդադարեցվի։
«Գրասենյակում բաժանորդներին կտրամադրվի նաև ինտերնետի նոր համար, որից հետո միայն հնարավոր կլինի հաջորդիվ վճարումներն իրականացնել տերմինալների և վճարման այլ համակարգերի միջոցով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բաժանորդների միգրացիան նոր պլատֆորմ կիրականցվի սույն թվականի օգոստոսի 3–ից օգոստոսի 4–ը, որով պայմանավորված բոլոր այն բաժանորդներն, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է վերոհիշյալ նիշերով կարող են ունենալ ինտերնետի արագության հետ կապված կարճատև սահմանափակումներ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–