Բացառիկ «Երևան քարտը» կօգնի մայրաքաղաքի հյուրերին

01.07.2017, 16:39
Նախօրեին մեկնարկել է տարածաշրջանում բացառիկ «Երևան քարտ» նախագիծը:
Բացառիկ «Երևան քարտը» կօգնի մայրաքաղաքի հյուրերին
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին մեկնարկել է տարածաշրջանում բացառիկ «Երևան քարտ» նախագիծը, որի շնորհիվ զբոսաշրջիկները կկարողանան օգտվել Հայաստանի մայրաքաղաքում առաջարկվող ծառայությունների լայն շրջանակից:

«Երևան քարտ»-ն իրավունք է տալիս զբոսաշրջային փաթեթի համար վճարած միանվագ գումարի դիմաց օգտվել «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի ցանկացած կետ և հետադարձ փոխադրումից, ավելի քան 40 թանգարանների և ատրակցիոնների անվճար այցելությունից, ինչպես նաև քաղաքային տուրերի անվճար մասնակցությունից: Քարտ ունեցողները կարող են զեղչեր ստանալ մեկ տարվա ընթացքում լավագույն ռեստորաններում, խանութներում, հյուրանոցներում և ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում:

Загружается новость ... "Право"

Ծրագրի տնօրեն Արմեն Բաղդագուլյանի խոսքով, ծրագիրը կոչված է օգնել զբոսաշրջիկներին առավել արդյունավետ դարձնել իրենց ճանապարհորդությունը:

Ամբողջական փաթեթն իր մեջ ներառում է` Երևան Քարտ (NFC տեխնոլոգիայով), ուղեցույց (135 էջ), Երևանի քարտեզ, բջջային քարտ ինտերնետով, տրանսֆերի կտրոն, էքսկուրսիայի մասնակցության կտրոն, բեյջ:

‹‹Երևան քարտը›› ծառայում է նաև որպես ուղետոմս (մետրոյում ֆիքսված քանակի երթեր իրականացնելու համար): Որպեսզի մեր քարտատերերը չկորցնեն իրենց ժամանակը թանգարաններ և այլ հաստատությունների մուտքի դիմաց հերթերում սպասելիս, մենք փաթեթի մեջ ներառել ենք նաև «առանց հերթ» առավելությունը, որը թույլ կտա անհերթ մուտք գործել թանգարան կամ այլ հաստատություններ:

Քարտն ակտիվանում է կազմակերպություն առաջին անգամ այցելելուղ հետո տերմինալով սքանավորելուց հետո: -0-