Բայց կուզեիք չէ՞ ֆինանսների նախարար լինեիք. Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին (ՎԻԴԵՈ)

20.08.2020, 15:38
Բայց կուզեիք չէ՞ ֆինանսների նախարար լինեիք.զավեշտալի դեպք Կառավարության նիստի ժամանակ. ՎԻԴԵՈ
Բայց կուզեիք չէ՞ ֆինանսների նախարար լինեիք. Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 20-ին  Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կորոնավիրուսի արձագանքման ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն ուղղեց իր սխալը, բայց կատակով հարցրեց Արսեն Թորոսյանին:

«Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,- նշեց վարչապետը, ինչի որպես արձագանք, Թորոսյանը նշեց, որ եթե 3-րդ անգամ շփոթվի, ապա պետք է մի բան անել: -0-