ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 8-ից Երևան քաղաքի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես հայտնում է ՃՈ մամուլի ծառայությունը, փոփոխությունը կկատարվի տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։
«Փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայից Մաշտոցի պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր
Ամեն տարի Սև ուրբաթը սպառողի համար երազանքն իրագործելու կամ մատչելի գնով ցանկալի ապրանք գնելու, իսկ արտադրողի համար՝ հաճախորդին խրախուսելու հնարավորություն է