438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բացառիկ կադրեր. հակառակորդը խոցված զրահատեխնիկա է տեղափոխում՝ 3 միավոր տանկ (ՖՈՏՈ)

20:26
18 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ, իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ 3 տանկ:

Լուսանկարները կարող եք դիտել հետևյալ հղմամբ:


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ