Բացառիկ հայուհի. Ժանետա տատիկը մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում (ՖՈՏՈ)

04.02.2019, 17:48
Բացառիկ հայուհի. Ժանետա տատիկը մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում:
Բացառիկ հայուհի. Ժանետա տատիկը մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում խոսել է Ժանետա տատիկի մասին, ով մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում։

Ժանետա Անանիկյանին շնորհակալական նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։ Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ՝ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով», – գրել է Հովհաննիսյանը` նշելով, որ պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է և բացառիկ թեմաներով։

«Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլև առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար և Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար...», – գրել է Հովհաննիսյանը։–0–