Արա Բաբլոյանը կոչ է արել դադարեցնել պատգամավորների հասցեին հնչեցվող վիրավորանքները և սպառնալիքները

02.05.2018, 17:23
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Արա Բաբլոյանը կոչ է արել դադարեցնել պատգամավորների հասցեին հնչեցվող վիրավորանքները և սպառնալիքները
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում քաղաքացիներին վերջ դնել պատգամավորների հասցեին հնչեցվող վիրավորանքներին և սպառնալիքներին, հայտնում է ԱԺ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ համացանցում հրապարակվել են Հանրապետական կուսակցության պատգամավորների հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև տան հասցեները:

Բաբլոյանը նշել է, որ վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Загружается новость ... "Лево"

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

«Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը: Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից», - նշել է Բաբլոյանը:

Ըստ նրա, նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից:
«Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն», - հայտարարել է Բաբլոյանը:-0-