Azimuth–ը հուլիսի 7-ից կավելացնի Սոչի-Երևան չվերթերի թիվը

18.06.2024, 21:15
Ավիաընկերությունը հայտարարել է նաև կիրակի օրերին թռիչքների մեկնարկի մասին
Azimuth–ը հուլիսի 7-ից կավելացնի Սոչի-Երևան չվերթերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսական «Ազիմուտ» ավիափոխադրողը հուլիսի 7-ից Սոչի-Երևան չվերթերի թիվը կավելացնի՝ հասցնելով շաբաթական երեք չվերթի, նշվում է ավիաընկերության պաշտոնական կայքում։

Ավիաընկերությունը հայտարարել է նաև կիրակի օրերին թռիչքների մեկնարկի մասին։

Թռիչքի ժամանակը կկազմի մեկուկես ժամ։ Ավիափոխադրողը ամռանը Սոչի-Երևան թռիչքներ է իրականացնում նաև երեքշաբթի և հինգշաբթի։