ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հրաժարվեց դիտարկել պատգամավորների միջև կոնֆլիկտը։
Խորհրդարանականները մերժել են «Ելք» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությունն Էթիկայի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև վեճը դիտարկելու համար։
Հայ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արտաշես Գեղամյանը վիճել են 2017 թվականի հոկտեմբերի 5–ին խորհրդարանի նիստի ընթացքում, ինչից հետո «հարցը» տեղափոխել են միջանցք և պահանջել Էթիկայի հանձնաժողովի միջամտությունը։
Загружается новость ...
"Право"
Երկուշաբթի խորհրդարանականները 52 ձայնով դեմ են քվեարկել, 7 «կողմ»–ի և 6 «ձեռնպահ»–ի դեպքում։
Ինչպես նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, խորհրդարանը որպես քաղաքական մարմին պարտավոր է ապահովել իրավական կարգավորման մեխանիզմ։
«Միջադեպ է եղել` ոտնձգություններ պատգամավորի նկատմամբ, և եթե այն չդիտարկվի, ապա Ազգային ժողովը չի կարող վստահություն ներշնչող կառույց համարվել, ինչը նախևառաջ կարող է հանգեցնել միջադեպերի կրկնության»,– ասաց Զեյնալյանը։
«Ելք»–ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, օրինագծի քննարկումներից հրաժարվելը կհանգեցնի մի իրավիճակի, երբ պատգամավորի քաղաքական գործունեությունը կարող է հարվածի տակ դրվել։
«Փաստացի ստացվում է, որ պատգամավորը կարող է հարվածել գործընկերոջը ոչ թե անձնական հարաբերությունները պարզելու հողի վրա, այլ քաղաքական հայացքների և դիրքորոշման համատեքստում։ Այսպիսով, ելույթները, կարծիքը և քաղաքական գործունեությունը կարող են հարվածի տակ դրվել խորհրդարանի պատերի ներսում։ Տվյալ հարցի քննարկումից հրաժարվելը խրախուսում է նման վարքը` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով»,– ասաց նա։
Загружается новость ... "Лево"
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցերից մեկի քննարկման ժամանակ դիմել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին` քննադատելով նրա նախորդ հայտարարությունները ու կոչ անելով նրան զբաղվել լենինիզմով ու մարքսիզմով, այլ ոչ թե անդրադառնալ արդիական հարցերի։
Պատգամավորների վեճը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ, ըստ Փաշինյանի պնդմամբ, Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա` պահանջելով չհիշատակել իր անունը խորհրդարանի ամբիոնից։
Գեղամյանն իր հերթին հերքում է հարձակման մասին լուրերը` նշելով, որ ինքը քննարկումներն անցկացնում է իր աշխատասենյակում, իսկ Նիկոլ Փաշինյանի այտը կարմրել է «ամոթից, քանի որ նա անհիմն հայտարարություներ է անում»։