438.63
4.38
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Այստեղ կա պրոբլեմ, բայց դա մեր պրոբլեմն է, նրանք, ովքեր մեր ճանապարհները փակում են, ոչ մի պրոբլեմ չունեն. Փաշինյանը՝ Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելու մասին (ՎԻԴԵՈ)

00:16
04 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիայի կողմից օդային տարածքը Հայաստանի թռչքների համար փակելուն:

ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ «Նեմեսիս» հուշարձանի կառուցումն անգամ ուշացած էր:

«Մենք այս տնտեսական թվացյալ ինտեգրման կամ ապաշրջափակման նպատակով ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,-հարցրեց Ավետիսյանը:
Վարչապետն այս հարցի կոնտեքստում անդրադարձավ հայրենասիրության մոդելին:

«Այնպես չէ, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում: Օրինակ՝ մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել: Այդտեղ մենք լուրջ խնդիրներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ: Այնպես չէ, որ միայն Արևմտյան ուղղությունից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա հավելեց. «Մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած: Եվ այդ ռազմավարական ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում առերեսվելու և ռեֆլեքսիայի ենթարկվելու»:

Անդրադառնալով պատգմավորի դիտարկմանը, որ այդ արձանն անգամ ուշացած էր՝ վարչապետը հարցրեց, թե, օրինակ, եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր և ի՞նչ կշահեր Հայաստանը:

Իսկ, թե ինչո՞ւ է արձանը տեղադրվել՝ վարչապետը պատասխանեց՝ մի պարզ պատճառով. «Այդ նախաձեռնությունները եղել են 2020թ.-ի դեկտեմբերից 2021թ.-ի ապրիլի շրջանում: Եվ բոլորը մտածել են, որ այդ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, որ չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք: Մենք բոլորս ըստ էության առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերն անընդհատ դավաճանում ենք…»:

«Այո, այստեղ կա պրոբլեմ, բայց դա մեր պրոբլեմն է: Նրանք, որոնք մեր ճանապարհները փակում են, իրենք ոչ մի պրոբլեմ չունեն»,-ասաց Փաշինյանը:

 Թուրքիան, առանց նախնական ծանուցման և առանց բացատրության, արգելել է իր օդային տարածքի օգտագործումը FLYONE ARMENIA ավիաընկերության երկու օդանավերի համար, որոնք իրականացնում են Երևան–Փարիզ–Երևան չվերթը։

ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նման դիրքորոշումը կապված է նախորդ շաբաթ Երևանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ հատուցման ակցիա) մասնակիցների հուշարձանի բացման հետ։ Հուշահամալիրի վրա փորագրված են ազգային արժանապատվության ասպետների անունները, ովքեր վրեժխնդիր են եղել 1,5 միլիոն հայերի մահվան համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ