Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
11.06.2025,
10:14
Այսօր 12 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում այսօր վթարային ջրանջատում է նախատեսված։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 11-ին 10:00-22:00-ն կդադարեցվի Յ.Լեփսիուս փողոցի, Յ.Լեփսիուս 1/ Ուսուբ Բեկ Թեմուրյան, 2 և 6 փողոցների, Մ.Ավետիսյան փողոցի, Մ.Ավետիսյան 1-4 փողոցների, Դրո, Ռուբինյանց, Ռայնիս, Յաղուբյան, Նորաշխարհյան փողոցների, Պ.Սեվակ 30-114 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։