+20
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը

10:15
30 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:
Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:

Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում

Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար