Այսօր շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

29.05.2025, 10:48
Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 29-ին 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 1-50/1 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։