Այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

23.06.2025, 11:08
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 23-ին 10:30-14:00-ն   կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան 17 շենքի ջրամատակարարումը:

Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 23-ին 11:00-15:00-ն   կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշեն 1 փողոցի, Դավիթաշեն 3 փողոցի, Դավիթաշեն 5 փողոցի, Յ.Երզնկյան /Դավիթաշեն 7 փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։