Այսօր ջրանջատումներ կլինեն Երևանի 3 վարչական շրջանում և հարակից մարզերից մեկում
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր ջրանջատումներ կլինեն Երևանի 3 վարչական շրջանում և հարակից մարզերից մեկում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչակակն շրջանի Դավթաշեն 4 Թաղ., Դավթաշեն Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Ա.Միկոյանի, Դավթաշեն 3 Թաղ. 30-34/1 շենքերի ջրամատակարարումը։
Բացի այդ, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Նարեկացի, Քուչակ, Թումանյան, Դուրյան, Չարենց, Դ.Վարուժանի, Իսահակյան թաղամասերի, Հ.Հովհաննիսյան, Սայաթ-Նովա Թաղ. 1/1-3 շենքերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների, Ա.Շահինյանի 1 նրբանցքի ջրամատակարարումը:
Բացի այդ, ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան Պող. 83-106 տների ջրամատակարարումը:
Նշվում է, որ ժամը 09:40-13:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք.Բերդ Խ.Աբովյան փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում

