Այսօր Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու Հայաստան–Վրաստան ֆուտբոլային խաղի կապակցությամբ

20.03.2025, 16:11
Ուշադրություն․ այսօր Երևանի կենտրոնում ժամանակ առ ժամանակ փողոցներ են փակվելու
Այսօր Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու Հայաստան–Վրաստան ֆուտբոլային խաղի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան, հաղորդում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

«Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ։